Հայերեն   English   Русский  

Բարաք ​Օբաման Ուոլ սթրիթում ելույթի համար ռեկորդային գումար կստանա


  
դիտումներ: 737

Միացյալ Նահագների նախկին նախագահ Բարաք Օբաման համաձայնվել է 400000 դոլարով ելույթ ունենալ Նյու Յորքում, իսկ այդ գումարը երկու անգամ ավելին է ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի` դասախոսությունների համար ստացած հոնորարներից: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է Fox News հեռուստաընկերությունը, նախկին նախագահը պայմանագիր է կնքել Cantor Fitzgerald բանկի հետ, որը Ուոլ սթրիթի հեղինակավոր ընկերությունների համար առողջապահության ոլորտի խնդիրների թեմայով կոնֆերանս պետք է կազմակերպի:

Հատկանշական է, որ նախկինում Բարաք Օբաման իր նախագահության օրոք բազմիցս պայքարի մեջ է մտել Ուոլ սթրիթի «ճարպոտ կատուների» դեմ, որոնք իր իսկ հայտարարությունների համաձայն` հրահրեցին 2008թ. ֆինանսական ճգնաժամը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը լքելուց հետո Բարաք Օբաման ցանկություն է արտահայտել ապագայում գլխավորապես երիտասարդների հետ աշխատել և նոր առաջնորդներ կրթել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: