Հայերեն   English   Русский  

​Թրամփը ծիծաղելի է անվանել միգրացիոն նոր միջոցները չեղարկելու մասին դատարանի որոշումը


  
դիտումներ: 477

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ծիծաղելի է անվանել միգրացիոն նոր միջոցները չեղարկելու մասին Սան ֆրանցիսկոյի դատարանի որոշումը: Գրում է Russian.rt.com-ը:

«Սկզբում իններորդ շրջանի դատարանը արգելափակեց Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի որոշ երկրների քաղաքացիների համար մուտքի արգելքը, այժմ նրանք հարված են հասցրել ապաստան-քաղաքների վերաբերյալ հրամանագրին: Երկու որոշումներն էլ ուղղակի ծիծաղելի են: Կտեսնվենք Գերագույն դատարանում», - համապատասխան գրառում Դոնալդ Թրամփը կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տունը խիստ քննադատել էր ամերիկյան նոր վարչակազմի միգրացիոն միջոցները արգելափակած դատարանին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: