Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ն մտադիր է հակազդել ՌԴ-ին այնտեղ, որտեղ վերջինիս գործողությունները անթույլատրելի են. Սպիտակ տուն


  
դիտումներ: 419

Միացյալ Նահագները կշարունակի համագործակցել Ռուսաստանի հետ, սակայն մտադիր է անհրաժեշտության դեպքում հակազդել նաև վերջինիս: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք մտադիր ենք հակազդել Ռուսաստանին այնտեղ, որտեղ նրա գործողություններն անթույլատրելի են: Օրինակ դա վերաբերում է Ասադի ռեժիմի աջակցությանը», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն կհամագործակցի Ռուսաստանի հետ այն բոլոր դեպքերում, երբ դա հնարավոր է` նշելով, որ նման համագործակցություն հնարավոր է նաև «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի հարցում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կբարելավվեն` ընդգծելով, որ այժմ դրանք ամենացածր մակարդակի վրա են գտնվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: