Հայերեն   English   Русский  

​Թրամփը կարող է փակել իր հրամանագրերն արգելափակող դատարանը


  
դիտումներ: 403

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ավելի վաղ իր երկու հրամանագրերը արգելափակած դատարանը փակելու հնարավորությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«Իհարկե, ես դիտարկում եմ նման տարբերակները… Շատերը կցանկանային այն փակել», - հայտարարել է Դոնալդ Թրամփը Washington Examiner-ին տված հարցազրույցի շրջանակներում` նկատի ունենալով ԱՄՆ 9-րդ դաշնային վերաքննիչ դատարանին:

Թրամփը հայտարարել է, որ բոլորը չգիտես ինչու միանգամից ԱՄՆ 9-րդ դաշնային վերաքննիչ դատարան են վազում` ընդգծելով, որ ԱՄՆ-ն մեծ երկիր է և շատ այլ դատարաններ գոյություն ունեն:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը քննադատել էր դատարանին, որը արգելափակել էր ամերիկյան վարչակազմի նոր միգրացիոն միջոցները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 25-ին Սան Ֆրանցիսկոյի դատարանը արգելափակել էր այն ապաստան քաղաքների ֆինանսավորման կրճատման մասին Սպիտակ տան հրահանգը, որոնց իշխանությունները անօրինական ներգաղթյալներին իրավապահ մարմիններին չեն հանձնում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: