Հայերեն   English   Русский  

ՄԱԿ-ում ՌԴ-ի մեկուսացումը Թրամփի նախագահության 100 օրերի կարևոր ձեռքբերումներից է. Սպիտակ տուն


  
դիտումներ: 776

Սպիտակ տանը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո Դոնալդ Թրամփի կառավարման առաջին 100 օրերի կարևոր ձեռքբերումներից են համարում ՄԱԿ-ում Ռուսաստանի մեկուսացումը: Գրում է Russian.rt.com-ը:

«Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հաջող դիվանագիտության ճանապարհով ՄԱԿ-ում շատ ավելի մեկուսացրեց Սիրիային և Ռուսաստանին», - նշվել է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը ՄԱԿ-ում Սիրիայի հարցով բանաձևի վերաբերյալ Չինաստանի որոշումը Թրամփի հաղթանակ էր անվանել: Հիշեցնենք, որ քվեարկության ընթացքում Պեկինը ձեռնպահ էր մնացել:

Իսկ ապրիկլի 27-ին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին սիրիական հակամարտության կարգավորման համար ընդգծել էր Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: