«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել ՄեսսինSomos Invictos պարբերականի հետ զրույցում պատմել է, որ իր կարիերայի ընթացքում միայն մեկ ֆուտբոլիստի է խնդրել փոխանակվել մարզաշապիկներով:
«Ես երբևէ որևէ մեկին չեմ դիմել` մարզաշապիկներով փոխանակվելու խնդրանքով: Ես դա արել եմ միայն մեկ անգամ, խնդրել եմ Զիդանին»,- ասել է ոսկե գնդակի հնգակի դափնեկիրը:
«Եթե խաղադաշտում արգենտինացի կա, ես նրա հետ եմ փոխանակվում կամ էլ եթե ինչ-որ մեկը խնդրում է իմ մարզաշապիկը» ,- հավելել է արգենտինացին: