Նորածինները կարող են քվեարկելու իրավունք ստանալ
հղում անելով Neue Zürcher Zeitung-ը: «Մենք վստահ ենք, որ երեխաների ընտրելու իրավունքն էլ ավելի ամուր կդարձնի մեր ընտանիքը,-կարծում է «Մանուկների լոբբի» կազմակերպության համանախագահ Աննելիս Մյունխը: Բացի այդ, նորամուծությունը, կազմակերպության անդամների կարծիքով, հետագայում կբարձրացնի շվեյցարացիների քաղաքական ակտիվությունը: Կազմակերպության մասնակիցները պարզաբանել են, որ փոքրիկին չեն առաջարկում ընտրատեղամասում իր կարծիքը հայնել: Մինչև որոշակի տարիք նրա ձայնը կկառավարեն ծնողները, իսկ երեխաներն այդ ընթացքում կյուրացնեն քաղաքական գործընթացը: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով, այս կազմակերպության բոլոր ձեռնարկներն ու առաջարկությունները մինչ օրս մերժվել են: Ակտիվիստներին դեռևս միայն հաջողվել է Շվեյցարիայի արևելքում, Գլարուսում, ընտրելու իրավունքի տարիքը նվազեցնել 2 տարով.հիմա երիտասարդները կարող են քվեարկել արդեն 16 տարեկանում: