Թրամփը Դուտերտեին Սպիտակ տուն հրավիրելը Պետդեպարտամենտի հետ չի համաձայնեցրել
Պարբերականի տվյալներով՝ Ազգային անվտանգության խորհրդում և Պետդեպարտամենտում անակնկալի են եկել՝ տեղեկանալով Դուտերտեին ուղղված հրավերի մասին և մտահոգված են, որ նման քայլը իրավապաշտպան ընկերությունների քննադատությանը կարժանանա:
«Ըստ էության, հավանության արժանացնելով Դուտերտեի արյունահեղ պայքարը թմրանյութերի դեմ՝ Թրամփն այժմ բարոյապես ապագա սպանություննների մեջ է ներգրավվելու», - հայտարարել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ասիրական մասնաճյուղի տնօրեն Ջոն Սիֆթոնը:
Հաղորդվել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը Թրամփի և Ֆիլիպինների առաջնորդի ունեցած հեռախոսազրույցը որպես շատ ընկերական է որակել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը Դուտերտեին Սպիտակ տուն է հրավիրել: