Հայերեն   English   Русский  

​Քեյթ Միդլթոնը սնանկացնում է Եղիսաբեթ II թագուհուն


  
դիտումներ: 1548

Ինչպես հայտնի է, Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին մշտապես հաջողվել է աշխարհահռչակ նորաձևության տների հագուստները ոչ թանկարժեք ապրանքանիշերի հագուստների հետ համադրել: Հավանաբար շատ կանայք են երազում Քեյթի նման հագնվել, քանի որ դքսուհին իսկական կանացիության և նրբագեղության մարմնացում է:

Սակայն վերջին շրջանում արքայազն Ուիլյամի կինը սկսել է միայն համաշխարհային ճանաչում վայելող նորաձևության տների հագուստներին նախապատվություն տալ: Գրում է Bonjourglamour.ru.-ն:

Joininfo պորտալի թղթակցին հայտնի է դարձել, որ եթե 2015թ. Քեյթն իր զգեստապահարանի նոր հագուստների համար ծախսել էր 54 հազար դոլար, ապա 2016թ. այդ գումարը երկու անգամ աճել է և 218 հազար դոլար կազմել:

Իսկ ընթացիկ տարվա առաջին ամիսների ընթացքում Քեյթը հասցրել է արդեն հագուստների համար 70 հազար դոլար ծախսել: Այս տարվա ընթացքում Քեյթի կրած ամենաթանկարժեք զգեստներից մեկը դարձել է BAFTA մրցանակբաշխության շրջանակներում Alexander McQueen նորաձևության տան 7815 դոլար արժողությամբ երեկոյան զգեստը, իսկ Փարիզում դքսուհին 8400 դոլար արժողությամբ կոստյումով էր միջոցառման ներկայացել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: