Հայերեն   English   Русский  

​Սպիտակ տանը մեկնաբանել են Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը


  
դիտումներ: 563

Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ ներկայումս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման համար անհրաժեշտ պայմանները բացակայում են: Գրում է Russian.rt.com-ը:

«Պետք է շատ պայմաններ ապահովվեն և պահպանվեն, որոնց թվում նաև նրա վարքագիծը: Պետք է ակնհայտ լինեն նրա բարի մտադրությունները: Ակնհայտ է, որ ներկայումս նման պայմանները բացակայում են, սակայն ես կարծում եմ, որ նախագահը հասկացնել թվեց, որ եթե հանգամանքները լինեն, ապա մենք պատրաստ ենք հանդիպման: Սակայն այժմ դրա ժամանակը չէ», - The Hill պարբերականը մեջբերում է Սփայսերի խոսքերը:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կարող է հանդիպել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ:

Իսկ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռայնս Պրիբուսը հայտարարել էր, որ Թրամփի և Կիմ Չեն Ընի ուղիղ բանկացությունները մոտակա ժամանակներս քիչ հավանական է համարում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: