Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման մասին տեղեկություն չկա. ՄԽ համանախագահ


  
դիտումներ: 832

ԵԱՀԿ մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիման մասին տեղեկություն չկա:

Դիվանագետը հավելել է, որ Մինսկի խմբաի համանախագահները նախագահների հանդիպման վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն:

Խոսելով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին՝ Հոգլանդը նշել է, որ ապրիլի 28-ին կայացած հանդիպումն անցկացվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ: Դիվանագետը նաև հավելել է, որ հանդիպման արդյունքներով Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել:

Գործակալությունը հավելում է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանն ակնկալվում էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման շուրջ քննարկման անցկացում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: