Հայերեն   English   Русский  

​Բարաք Օբաման մինչ Միշելի հետ ամուսնանալը առաջարկություն է արել մեկ այլ կնոջ


  
դիտումներ: 2112

Ըստ կենսագրության նոր տվյալների՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման մինչ տիկնոջ՝ Միշելի հետ ամուսնանալը, առաջարկություն է արել մեկ այլ կնոջ, որը նրան մերժել է ոչ թէ մեկ, այլ երկու անգամ: Այդ կինը Շեիլա Միյոշի Ջեյգրն է:

Բարաք Օբամա,Շեիլա Միյոշի Ջեյգր

«Ծագող աստղ. Բարաք Օբամայի կայանալը» նոր գրքի հեղինակ Դեյվիդ Գարոյի խոսքով, Օբաման հանդիպել է Ջեյգրին ութսունականների կեսերին Չիկագոյում, որտեղ վերջինս զբաղված էր համայնքների ստեղծմամբ: Հոլանդական և ճապոնական ծագումով Ջեյգրը ասում է, որ Օբաման վաղուց ուներ այն համոզմունքը, որ մի օր անպայման կդառնա Միացյալ Նահանգների նախագահ:Նա նաև ասել է, որ Օբաման սիրված լինելու և հիացմունքի արժանանալու կարիք ուներ: 1986թ-ին Օբաման նրան ամուսնության առաջարկություն է արել, բայց աղջկա ծնողները դեմ են եղել՝ ասելով որ դեռ շատ երիտասարդ է: Սակայն նրանք չեն դադարել հանդիպել: Օբամայի նախագահական հավակնությունները դարձել էին կոնֆլիկտի պատճառ իրենց հարաբերություններում: Օբաման ասես թակարդում լիներ` սիրած կնոջ և ճակատագրի միջև: 1988-ին նա գնաց Հարվարդի իրավագիտության դպրոց՝ մեկնելուց առաջ կրկին առաջարկելով Ջեյգրին ամուսնանալ իր հետ, սակայն աղջիկն այդ ժամանակակ մեկնել էր հետազոտական ուղևորության դեպի Սեուլ, և մերժում է նրա առաջարկը:

Օբաման Միշելին սիրահարվել է մեկ տարի անց իրավագիտության դպրոցում սովորելու ընթացքում, սակայն Գերոյի խոսքով՝ նա դեռևս երբեմն տեսնում էր նրանում Ջեյգրին:

Ինչ վերաբերում է Ջեյգրին, նա դասավանդում է արևելյան Ասիայի Օբերլին քոլեջում:

Զվարճալի է այն փաստը, որ նրա՝ «Իրաքի անվտանգության ուժերը և դասեր Կորեայից» գիրքը եղել է Օսաման Բեն Լադենի գրադարանում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: