Հայերեն   English   Русский  

«Ոնց որոշեն». Վահան Մարտիրոսյանը նոր կառավարությունում պաշտոնում մնալու մասին


  
դիտումներ: 695

Մայիս 18-ին գործող Կառավարությունը հրաժարական կտա:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք իրեն տեսնում է նոր Կառավարության կազմում, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց. «Նախ և առաջ պետք է տեսնի կամ չտեսնի կուսակցությունը, վարչապետը և կարևորը՝ նախագահը: Ոնց որոշեն»:

Նախարարը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե արդյոք ինքը ցանկանում է շարունակել զբաղեցնել այս պաշտոնը. «Ծրագրերը շարունակական են: Իմ մշակած ծրագրերը միայն ես չեմ մշակել: Դա թիմային աշխատանք է և նախարարության ամբողջ անձնակազմն է աշխատել: Մի միտքը կարող է ես տամ, մեկը՝ ուրիշը: Ես կողմնակից եմ թիմային աշխատանքին: Եթե ես նշանակավել եմ նախարար, չի նշանակում, որ ամենապայծառ մտքերն իմն են»,- եզրափակեց նախարարը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: