Հայերեն   English   Русский  

Մահացել է հնգյակից ևս մեկ երեխա՝ ամենափոքր քաշով աղջիկը


  
դիտումներ: 832

Մայիսի 3-ին Երեւանում ծնված հնգյակ երեխաներից եւս մեկը այսօր՝ մայիսի 7-ի առավոտյան մահացել է: Մահացել է ամենափոքր քաշով՝ 600 գրամ ծնված աղջիկը, որը գտնվում էր «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում:

Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնել է համալիրի տնօրեն Բագրատ Բավեյանը:

Տղայի վիճակը, որը նույնպես «Մուրացան» համալիրի վերակենդանացման բաժամունքում է, շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գտնվող աղջիկը կայուն ծանր վիճակում է: Մյուս աղջիկը, որը գտնվում է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, թոքերի արհեստական օդափոխությունից անցել է CPAP-ի, բայց նրա վիճակում նույնպես դրական դինամիկա չկա:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին «Էրեբունի» ԲԿ-ում մահացել էր հնգյակից ևս մեկ աղջիկ: Մնացին երեքը՝ երկու աղջիկ եւ տղա։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: