Հայերեն   English   Русский  

Ֆրանսիայի նախագահական ընտրություններ. Լը Պենը շնորհավորել է Մակրոնին հաղթանակի կապակցությամբ


  
դիտումներ: 1370

«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը շնորհավորել է իր մրցակից «Առաջ»շարժման ղեկավար Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:

Նա նաև շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր քվեարկել են իր օգտին:

«Ֆրանսիացիները ընտրել են Ֆրանսիայի նոր նախագահին, քվեարկել են ներկայիս ուղղության շարունակման օգտին: Ես զանգել եմ պարոն Մակրոնին, որպեսզի շնորհավորեմ նրան»,- հայտարարել է Լը Պենը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախնական արդյունքներով Լը Պենը հավաքել է ձայների 40 տոկոսը, իսկ Մակրոնը` 60 տոկոսը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: