Բարաք Օբաման կոչով է հանդես եկել
դիտումներ: 675
«Հույս ունեմ, որ Կոնգրեսի ներկայիս անդամները կընդունեն, որ ոչ այնքան մեծ խիզախություն է անհրաժեշտ, որպեսզի օգնեն նրանց, որոնք առանց այդ էլ ուժեղ են և ազդեցիկ, սակայն մեծ խիզախություն է անհրաժեշտ խոցելի, հիվանդ և թույլ մարդկանց իրավունքները պաշտպանելու համար», - Politico պարբերականը մեջբերում է Օբամայի խոսքերը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քվերակել էր Obamacare անվանումով հայտնի առողջապահության ոլորտի բարեփոխումները չեղարկելու և նոր ծրագրով փոխարինելու օգտին: Իսկ այժմ արդեն այդ որոշմանն իր աջակցությունը պետք է հայտնի նաև սենատը: