Անդրե Աղասին կարող է դառնալ Նովակ Ջոկովիչի նոր մարզիչը
Սերբ մարզիկը վերջերս պաշտոնապես հայտարարել էր Մարիան Ֆեյդի հետ համագործակցությունն ավարտելու մասին: Նա նաև հրաժարվել էր ֆիթնեսի մարզիչ Գեբհարդ Գրիտշիի ու ֆիզիոթերափևտ Միլյան Ամանովիչիի ծառայություններից: Նշենք, որ մինչ այդ՝ 2013-2016-ը Ջոկովիչի մարզիչն էր Բորիս Բեքերը:
Ջոկովիչի գործակալ Էդուարդո Արտալդին հայտարարել է, որ դեռևս ոչ մի որոշում չի ընդունվել:
«Հաջորդ մարզիչս լինելու է այնպիսի մարզիկ, որը նախկինում հայտնվել է իմ իրավիճակում: Թենիսի պատմության մեջ շատ քիչ թվով մարզիկների է հաջողվել նման փուլում հայտնվել և խաղալ այս մակարդակով: Այնպես որ՝ դեռ կտեսնենք»
Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի յոթակի չեմպիոն Անդրե Աղասին կարիերան ավարտել էր 2006-ին: