Հայերեն   English   Русский  

​Օբաման խոստովանել է, որ նախագահի պաշտոնը լքելուց հետո սկսել է հաճախ սելֆի անել


  
դիտումներ: 992

NBC հեռուստաընկերության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման Միլան կատարած այցի շրջանակներում տեղական պարբերականներից մեկին հարցազրույց է տվել, որի շրջանակներում կատակել է, թե ինչով է զբաղված ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը լքելուց հետո: Գրում է Russian.rt.com-ը:

Ի պատասխան այն հարցի, թե ինչի համար է զղջում Սպիտակ տունը լքելուց հետո` Օբաման հայտարարել է, որ այդ ցուցակը բավական երկար է, սակայն այն գլխավորում է մեկուսացումը, որն ուղեկցում է նախագահին:

«Դու այսպես կոչված պղպջակների մեջ ես գտնվում: Եվ դա շատ հաճելի բանտ է: Ուղղակի զբոսանքի գնալու և սրճարանում նստելու հնարավորություն չունես», - պատմել է Օբաման:

Ընդ որում` Օբաման հավելել է, որ այժմ «սելֆիի գերության մեջ է հայտնվել, ինչը ևս վատ է»:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Բարաք Օբաման ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը լքելուց հետո առաջին անգամ ելույթով հանդես եկավ հանրության առաջ:

« Հատկանշական է, որ Չիկագոյի համալսարանում ունեցած ելույթի շրջանակներում Օբաման որևէ անգամ չհիշատակեց երկրի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի անունը: Օբաման նախընտրել էր իր ելույթն ապագայի մասին մտորումներին նվիրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: