Հայերեն   English   Русский  

Երևան-Լոնդոն-Երևան կանոնավոր չվերթ կիրականացվի Թբիլիսիում կանգառ կատարելով


  
դիտումներ: 1851

«Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 20-ից Երևան-Լոնդոն-Երևան կանոնավոր չվերթը կիրականացնի Թբիլիսիում կանգառ կատարելով։

Այս մասին տեղեկացրեցին «Արմենիա» ավիաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համեմատած Մոսկվայի հետ` թռիչքի տևողությունը Թբիլիսիով ավելի կարճ է լինելու: Ավիաընկերությունից տեղեկացրեցին, որ ինքնաթիռը Թբիլիսիում սպասելու է մեկ ժամից էլ քիչ, ուղևորները նույնիսկ կարիք չեն ունենա ինքնաթիռից դուրս գալու:

Առաջին թռիչքը մայիսի 20-ին Երևանից նախատեսված է ժամը 18:00-ին: Թռիչքն իրականացվելու է յուրաքանչյուր երկուշաբթի և շաբաթ օրերին: «Արմենիա» ավիաընկերությունից հաղորդում են, որ հասարակության շրջանում սպասվող թռիչքի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, բազմաթիվ զանգեր են ստանում: Տոմսի արժեքը սկսվում է 430 եվրոյից:

Թռիչքն իրականացվելու է մայիսի 20-ից հոկտեմբերի 26-ը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: