Հայերեն   English   Русский  

Մերի Փափազյանը դարձել է Սիլիկոնային հովտի ամենախոշոր համալսարանի նախագահը


  
դիտումներ: 1119

Մերի Փափազյանը դարձել է Սիլիկոնյան հովտի մասնագետների դարբնոց համարվող Սան Խոսե պետական համալսարանի 30-րդ նախագահը:

Նրա երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել համալսարանում և Մարտին Լյութեր Քինգի անվան գրադարանում: Միջոցառմանը մասնակցել են համալսարանի դասախոսներն ու ուսանողները, ինչպես նաև հայկական համայնքի և Հայ առաքելական եկեղեցու Արևմտյան թեմի ներկայացուցիչներ:

Displaying C_AEuwiUMAEXG91.jpg

Երդմնակալության արարողության ժամանակ իր ելույթում ճանաչված գիտնական, անգլերեն գրականության դոկտոր Մերի Փափազյանը հիշեցրել է Ցեղասպանությունից փրկված իր նախնիների մասին և խոսել Կալիֆոռնիայի կրթական ոլորտում հայերի ունեցած ներդրման մասին»,-ասվում է համալսարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Փափազյանը ամերիկյան Սա Խոսե համալսարանի ռեկտոր էր ընտրվել 2016 թվականին: Փափազյանը ոչ միայն ճանաչված դասախոս է, այլև Կալիֆորնիայի հայկական համայնքի ակտիվ անդամ: Նա նախաձեռնել է նաև հայագիտությանը նվիրված մի շարք ծրագրեր ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ՝ Հայաստանում:

Իսկ նրա ամուսինը՝ պրոֆեսոր Դենիս Փափազյանը Միչիգանի համալսարանի հայագիտության կենտրոնի հիմնադիր տնօրենն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: