Թրամփի մամուլի քարտուղարի տարբեր կոշիկներով լուսանկարը զվարճացրել է համացանցի օգտատերերին. Լուսանկար
դիտումներ: 659
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 13-ին Սպիտակ տանն անցկացված միջոցառումներից մեկի շրջանակներում: Գրում է Ren.tv-ն:
Լուսանկարն առաջինը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել է կինոպրոդյուսեր Ջոն Կոենը:
Հրապարակված լուսանկարում երևում է, որ Շոն Սփայսերը միաժամանակ սև և շագանակագույն գույնի կոշիկներ է կրել:
Սակայն ավելի ուշ բլոգերները պարզել են, որ Սփայսերը ոտնաթաթի վնասվածքի պատճառով հատուկ բժշկական կոշիկ է կրել: