Հայերեն   English   Русский  

Երկրպագուներն անհանգստացած են ​Քանյե Ուեսթի համար


  
դիտումներ: 669

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սկսել է սոցիալական ցանցերում կորցնել երբեմնի փառքն ու հայտնիությունը:

Եվ ինչպես կարծում են երկրպագուները նույն ճակատագրին նաև Քիմի ամուսինն է արժանացել` ռեփեր Քանյե Ուեսթը: Սակայն եթե Քիմի դեպքում երկրպագուների հետաքրքրությունը սկսել է ուղղակի ժամանակի ընթացքում կորել, ապա Քանյեն ինքն է հրահրել երկրպագուներին:

Նախօրեին Քանյե Ուեսթը հեռացրել է սոցիալական ցանցերում իր բոլոր էջերը` նման կերպ հասկացնել տալով, որ հոգնել է իր անձի նկատմամբ հետաքրքրությունից:

Շատերի կարծիքով` Քանյեն նման քայլի դիմել է այն պատճառով, որ հոգնել է Met Gala պարահանդեսից բացակայելու կապակցությամբ արդեն բազմիցս հնչած հարցերից: Իսկ Met Gala պարահանդեսից բացակայելու հանգամանքը զույգի երկրպագուներին ստիպեց կրկին մտածել և վերականգնել այն ասեկոսեները, որ աստղային ընտանիքում կրկին խնդիրներ և լարվածություն են առաջացել:

Երկրպագուները կարծում են, որ Քանյեն կրկին նյարդային պոռթկում է ունեցել, ինչպես տեղի էր ունեցել և նախորդ տարի:

Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերին Փարիզում կնոջ վրա իրականացված զինված հարձակումից հետո Քանյեն նյարդային պոռթկման հետևանքով վերականգնողական հիվանդանոցում հայտնվեց, չեղարկեց համերգային շրջագայությունները և վիճեց իր վաղեմի ընկեր Ջեյ Զիի հետ, որին իր ընտանեկան խնդիրների հարցում անտարբերության մեջ մեղադրեց:

Իսկ Քարդաշյան-Ուեսթ ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները վստահ են, որ նման կերպ Քանյեն ընդամենը ցանկացել է նոր երգի թողարկման կապակցությամբ ուշադրություն սևեռել իր անձի վրա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: