Հայերեն   English   Русский  

Ավան Առինջում ընտրությունները հանգիստ են ընթացել


  
դիտումներ: 780

Երևանի Ավան Առինջ թաղամասի ընտրատեղամասերում ավագանու ընտրություններն անցնում են առանց միջադեպերի։ 1/07 1/08 և 1/09 ընտրատեղամասերում թե հանձնաժողովի անդամները, թե վստահված անձինք նշում են, որ օրվա ընթացքում միջադեպեր չեն արձանագրվել, ընտրողների հոսքն էլ նախորդ ընտրությունների համեմատ պասիվ է, միայն առավոտվա ժամերին են տեղամասերը մարդաշատ եղել։

1/09 ընտրատեղամասում 17։00-ի դրությամբ քվեարկել է 1524 ընտրողներից 727-ը, 1/07 ընտրատեղամասում 18։00-ի դրությամբ քվեարկել է 1581 ընտրողներից 748-ը, իսկ 1/08 ընտրատեղամասում 19։00-ի դրությամբ 758 մարդ է քվեարկել ընդհանուր 1497-ից։

Երևանի ավագանու ընտրություններ

1/09 ընտրատեղամասում «Անկախի» լրագրողի այցելության պահին որևէ դիտորդ կամ վստահված անձ ներկա չէր։ Տեղամասում ընտրողներ էլ չկային։ Հանձնաժողովի քարտուղարը տեղեկացրեց, որ առավոտյան կարճ ժամանակով ներկա է եղել «Ելք» դաշինքի վստահված անձը, իսկ ՀՀԿ-ի վստահված անձը երկու դիտորդների հետ պարբերաբար գնում ու գալիս է։ Որոշ ժամանակ անց ընտրատեղամաս ժամանեց ՀՀԿ-ի վստահված անձը «Հայք» և «Իրավական մշակույթի զարգացում» ՀԿ-ների ներկայացուցիչ դիտորդների հետ։

1/07 ընտրատեղամասում քաղաքական ուժերից վստահված անձինք ունեն ՀՀԿ-ն և «Ելք» դաշինքը։ «Ելքի» վստահված անձ Վարդան Գրիգորյանը «Անկախի» հետ զրույցում նշեց, որ ողջ օրվա

Երևանի ավագանու ընտրություններ

ընթացքում ուշադիր հետևել է քվեարկությանը, սակայն որևէ խախտում չի նկատել։ Այս ընտրատեղամասում, սակայն, ՀՀԿ վստահված անձը պարբերաբար ցուցակներն էր քննարկում մի երիտասարդի հետ։ Վերջինս պարբերաբար քվեարկության սենյակից դուրս՝ պատին փակցված ցուցակների մոտ ՀՀԿ վստահված անձից տեղեկանում էր, թե ովքեր դեռևս չեն եկել ընտրության, հեռանում էր, որոշ ժամանակ անց նորից վերադառնում։

1/08 ընտրատեղամասում քաղաքական ուժերից վստահված անձինք ունեն ՀՀԿ-ն և «Ելք» դաշինքը։ Դաշինքի վստահված անձ Գայանե Ալեքյանը նշեց, որ օրվա ընթացքում քվեարկության սենյակում որևէ խախտում չի նկատել, սակայն տեղյակ չէ, թե ինչ է կատարվել

Երևանի ավագանու ընտրություններ

դրսում։

Նշենք, որ երեք ընտրատեղամասերի դիմաց էլ հավաքված մարդիկ ու մեքենաներ չկային, ընտրողները տեղամաս էին գալիս ոտքով՝ 1-3 հոգով։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: