Հայերեն   English   Русский  

Մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը


  
դիտումներ: 960

Այսօր Երեւանում մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը: 13 քաշային կարգում պայքարում են մոտ 230 մարզիկներ Երեւանից ու Հայաստանի տարբեր մարզերից:

Բռնցքամարտիկները մեկնարկեցին 1/16-րդ եզրափակչից:

Մրցումային առաջին օրը ներկա էր նաեւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը: Այժմ ազգային թիմը մարզվում է Ծաղկաձորում: Մարզիչը նշեց, որ հավաքականը ամսվա վերջին կմեկնի Լեհաստան` ուսումնամարզական հավաք անցկացնելու: Այդ ընթացքում հայ բռնցքամարտիկները նաեւ մրցամարտեր կանցկացնեն լեհ մարզիկների հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: