Մյունխենում կինը 5 տարի քնել է մոր մումիայի հետ
Հարևաներն էին սկսել կասկածել, քանի որ 5 տարի թոշակառու կնոջը չէին տեսել: Սոցաշխատողները փորձել էին բնակարանի տանտիրուհու հետ հեռախոսով զրուցել, իսկ հետո անձամբ էին այցելել, սակայն դուռը նրանց առաջ ոչ ոք չէր բացել: Այն ժամանակ նրանք որոշել էր ոստիկանություն կանչել:
Երբ ոստիկանության աշխատակիցներն ու հրշեջները տուն մտան, այնտեղ հայտնաբերեցին երկտեղ մահճակալին պառկած կնոջ դիակը: Նրա 55-ամյա դուստրն ասել է, որ մայրը մահացել է 2009-ին, Այդ օրից էլ մարմինն այդպես էլ մնացել է այնքան, մինչև մումիֆիկացվել է:
Հիմա դուստրը հոգեբուժական փորձաքննության է ուղարկվել: Իսկ դիահերձումը մահվան ոչ մի անբնական պատճառ չի հայտնաբերել:
Նման միջադեպ էլ Ճապոնայում էր եղել: Կինը շուրջ մեկ տարի տանը պահել էր մոր դիակը: Նրա խոսքով, ինքն այնքան կապված էր տարեց կնոջը, որ չի կարողացել բաժանվել նրանից:
Երբ 2001-ին կինը մահացավ 92 տարեկանում, դուստրը նրա թաղման հարցերով զբաղվելու փոխարեն, պառկեցրել է բնակարանի փոքրիկ սենյակում, որտեղ մի ժամանակ մոր հետ էր ապրում: