Հայերեն   English   Русский  

Դագաղի մոտ «սելֆիի» պատճառով թուրքական ամսագրի տնօրինությանը դատապարտել են ազատազրկման


  
դիտումներ: 570

Թուրքիայում դատարանը նախկին «Նոքթա» ամսագրի հիմնադիրներ Ջևհերի Գյուվենին և Մուրաթ Չափանին դատապարտել է 22.5 տարվա ազատազրկման երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զինվորի թաղման արարողության ժամանակ դագաղի մոտ «սելֆի» անելիս պատկերող ծաղրանկարի և «Թուրքիայում քաղաքացիական պատերազմի սկիզբ» վերնագրով հոդվածի համար:

Ինչպես հաղորդում է թուրքական «Դիքեն» լրատվական կայքը, Ջևհերի Գյուվենին և Մուրաթ Չափանին առաջադրվել է երկրի նախագահին վիրավորելու, ինչպես նաև ժողովրդին Թուրքիայի Հանրապետության դեմ զինված ապստամբության հրահրելու և զինված ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն իրականացնելու հոդվածներով մեղադրանք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: