Հայերեն   English   Русский  

Հայտնի են Հայաստանի գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարները


  
դիտումներ: 609

Մայիսի 24-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի գավաթի 2016/2017 թթ. խաղարկության եզրափակիչ հանդիպումը «Փյունիկի» և «Շիրակի» միջև:

Հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Մրցավարի օգնականներն են Ատոմ Սևգուլյանը և Արման Ղուշչյանը, մրցավարի լրացուցիչ օգնականներն են Էրիկ Գալստյանը և Արտակ Սիմոնյանը, չորրորդ պաշտոնյան է Արթուր Գդլյանը: Հանդիպման տեսուչն է Սլավիկ Ղազարյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: