Հայերեն   English   Русский  

Բժիշկները պայքարում են տավուշցի սպայի ոտքը ամբողջությամբ չհեռացնելու համար


  
դիտումներ: 4252

Տավուշում մայիսի 4-ին ականի պայթյունից վիրավորված, Չորաթան գյուղի բնակիչ, կապիտան Շիրազ Սահակյանին մի քանի օր առաջ կրկին վիրահատել են: Այս մասին «Անկախ»-ին ասաց Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը: 48-ամյա սպան գտնվում է Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալում: «Բուժումներով փորձում են այնպիսի վիճակի բերել, որ ծունկը ևս չհեռացնեն»,-նշեց գյուղապետը: Հիշեցնենք, որ ականի պայթյունի հետևանքով Շիրազ Սահակյանի ձախ ոտնաթաթը պոկված է եղել, սրունքը՝ կոտրված, վիրահատության արդյունքում սրունքը պահպանվել է, անդամահատումը կատարվել է սրունքի ստորին երրորդական հատվածից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: