Հայերեն   English   Русский  

​Ջենիֆեր Լոպեսը սեր է խոստովանել Ալեքս Ռոդրիգեսին


  
դիտումներ: 858

Թեև երգչուհի Ջենիֆեր Լոպեսի և բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի սիրավեպը դեռևս մի քանի ամիս է շարունակվում, սակայն դրա զարգացման տեմպերը բավական արագ կարելի է գնահատել: Երգչուհին բավական շուտ նոր սիրելիին ծանոթացրեց սեփական երեխաների հետ, և զույգը հասցերել է անգամ սեփական երեխաների հետ կարճաժամկետ հանգստի մեկնել: Գրում է Elle.ru.-ն:

Եվ զարմանալի չէ, որ արևմտյան լրատվամիջոցները սկսել են տեղեկություններ տարածել զույգի մոտակա նշանադրության և նույնիսկ ամուսնության մասին, որն իբրև պլանավորվում է հաջորդ տարվա սկզբին անցկացնել:

Իսկ այս ամբողջ ընթացքում զույգը խուսափում էր իրենց հարաբերությունների շուրջ շատ համարձակ հրապարակային մեկնաբանություններից, սակայն կարծես արդեն դրա ժամանակն է: Նախօրեին Լոպեսը Ռոդրիգեսի հետ համատեղ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել ինստագրամի իր էջում և լուսանկարին կից My #MCM հեշթեգը դրել:

MCM-ը (Man Crush Monday) ինստագրամի տարօրինակ սովորույթներից է և սովորաբար նման գրառումներ իրենց սիրելիների համար կանայք անում են երկուշաբթի օրերին: Այսինքն Լոպեսի գրառումն ըստ երևույթին հրապարակային սիրո խոստովանություն էր Ալեքս Ռոդրիգեսին:

Հիշեցնենք, որ Կասպեր Սմարթից բաժանվելուց հետո Ալեքս Ռոդրիգեսը Լոպեսի առաջին ընկերն է: Իսկ տարվա սկզբին լրատվամիջոցներն ակտիվորեն հայտնում էին Լոպեսի և ռեփեր Դրեյքի սիրավեպի մասին, որն ինչպես ավելի ուշ պարզվեց ընդամենը հաջող PR արշավ էր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: