Հայերեն   English   Русский  

Բռնցքամարտիկները հավաք են անցկացնում Լեհաստանում


  
դիտումներ: 732

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Լեհաստան, որտեղ Կելցե քաղաքում համատեղ ուսումնամարզական հավաք և ընկերական մենամարտեր կանցկացնի այդ երկրի հավաքականի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Թիմի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Լեհաստանում կմարզվեն Վահե Բադալյանը (52 կգ քաշային), Էրիկ Պետրոսյանը (56 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Յուրա Դարաբյանն ու Արման Դարչինյանը (երկուսն էլ 75 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ) եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Ուսումնամարզական հավաքը կշարունակվի մինչեւ մայիսի 28-ը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: