Բաղադրությունը
500 գ թռչնամիս
3 ձու
3 ճ. գդալ կարագ (փափկացրած)
3 ճ. գդալ կաթ
3 ճ. գդալ ալյուր
աղ ու պղպեղ
ձեթ տապակելու համար:
Պատրաստումը
Հավի աղացած մսին (խաշած աղացածը նրբահամ է ավելի) ավելացնել ձուն, կաթը, կարագը, աղն ու պղպեղը (ցանկության դեպքում՝ մի քիչ մշկընկույզ):
Ձեթը տաքացնել, ապա զգուշորեն ստացված զանգվածից գդալով լցնել տապակի մեջ, կարմրացնել 2 կողմից. պատրաստել մսով կամ դդմիկով բլիթների նման:
Բարի ախորժակ: