Հայերեն   English   Русский  

​Ջոն Քերին ամերիկացի ուսանողներին խորհուրդ է տվել ռուսերեն սովորել


  
դիտումներ: 1160

Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Ջոն Քերին, ամերիկացի ուսանողների համար ելույթ ունենալով, վերջիններիս խորհուրդ է տվել ռուսերեն սովորել:

Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում Ջոն Քերիի ելույթի խոսքերը մեջբերում է Politico պարբերականը: Գրում է Vesti.ru-ն:

«Ինձ հաճախ հարցնում են, թե որն է կառավարության վրա իրական ազդեցության գաղտնիքը: Դե ինչ, ամեն ինչ ոչ այնքան վաղուց է փոխվել: Այսօր Սպիտակ տանը նայելով` կցանկանայի ասել, որ հարկավոր է դասագիրք գնել և ռուսերեն սովորել», - ասել է Քերին:

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Քերին բաց չի թողել նաև ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին քննադատելու հնարավորությունը:

Նախկին պետքարտուղարի խոսքով` պետության ղեկավարի համար «նորմալ չէ յուրաքանչյուր օր նվաստացնել լրագրողներին և անգամ սպառնալ նրանց»:

Քերին հայտարարել է նաև, որ նորմալ չէ, երբ ՀԴԲ-ի տնօրենին աշխատանքից հեռացնում են այն պատճառով, որ վերջինս հետաքննել է հենց իրեն աշխատանքից հեռացրած անձի նախընտրական քարոզարշավի վրա Ռուսաստանի ազդեցությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: