Նախօրեին Կաննի հոբոլյանական 70-րդ կինոփառատոնի շրջանակներում Սոֆիա Կոպոլան ներկայացրել է իր նոր «Ճակատագրական գայթակղություն» ֆիլմը, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Քրիսթեն Դանսթը, Նիկոլ Քիդմանը, Քոլին Ֆարելը և Էլ Ֆանինգը: Գրում է Spletnik.ru-ն:
Ֆիլմի պրեմիերայի շրջանակներում Կոպոլայի հետ միասին կարմիր գորգի վրա հայտնվել են նաև բոլոր գլխավոր դերակատարաները:
«Ճակատագրական գայթակղություն» ֆիլմի պրեմիերային ներկա են գտնվել նաև Իրինա Շեյքը, Իզաբել Գուլարը, Ժասմին Տուքսը, Բարբարա Պալվինը և շատ այլ հայտնիներ:
















