Հայերեն   English   Русский  

«Լուսավոր սահման» նախաձեռնությունը սահմանամերձ Մովսեսում էր


​«Լուսավոր սահման» նախաձեռնության շնորհիվ սահմանապահ մովսեսցիներն ավելի քիչ էլեկտրաէներգիա կսպառեն


  
դիտումներ: 9455

Երևան, 29-ը մայիսի, 2017թ.: Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես համայնքում Հանրապետության տոնը կրկնակի ուրախության է վերածվել:

«Լուսավոր սահման» նախաձեռնություն

«Լուսավոր սահման» բարեգործական նախաձեռնությունը հենց այս հատկանշական օրն էր ընտրել սահմանապահ համայնք այցելելու և բնակիչներին լուսադիոդային էներգախնայող (LED) լամպեր տրամադրելու համար:

Մովսես այցելության առաջին կանգառը եղել է գյուղապետարանը, որտեղ նախաձեռնության կամավորական թիմը հանդիպել է համայնքի ղեկավարին և մի խումբ բնակիչների, ներկայացրել ծրագրի նպատակը, լուսադիոդային (LED) լամպերի առանձնահատկությունները և էներգախնայողության հնարավորությունները: Այնուհետև կամավորները բաժանվել են առանձին խմբերի և, տնետուն այցելելով, յուրաքանչյուր ընտանիքի հատկացրել 5-ական լամպ և նաև դրանք փոխել տեղում:

Կամավորական թիմին էր միացել նաև ամերիկահայ մեր հայրենակիցը, ով մեծ ոգևորվածությամբ հին լամպերը փոխարինում էր լուսադիոդայիններով: Սահմանապահ մովսեսցիները մեծ ուրախությամբ են դիմավորել թիմին և, ստանալով լուսադիոդային էներգախնայող լամպերը, վստահությամբ նշել, որ քիչ էլեկտրաէներգիա սպառելու արդյունքում խնայողությունը զգալի աջակցություն կլինի իրենց ընտանիքներին:

«Լուսավոր սահման»-ն արդեն լուսավորել է Հայաստանի և Արցախի տասներկու գյուղերի տներ: Այս պահին հանգանակված գումարի չափը կազմում է մոտ 21մլն. 448 հազար ՀՀ դրամ, որով գնվել է մոտ 13735 լուսադիոդային (LED)լամպ և բազում ընտանիքներ այժm խնայում են ամսական մինչև 4000 դրամ: Նախաձեռնության նպատակը Հայաստանի և Արցախի սահմանամերձ բոլոր գյուղերում լուսադիոդային լամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգսերը թեթևացնելն է՝փորձելով կրճատել նրանց էլեկտրաէներգիայի սպառման համար ամենամսյա վճարները:

Նախաձեռնությունը բոլորին կոչ է անում ներդրում ունենալ սահմանամերձ գյուղերի լուսավորման մեջ՝մասնակցելով դրամահավաքին հետևյալ հղումով՝https://goo.gl/P10RVn:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: