Մոնիկա Բելուչին գերել է Կաննի կինոփառատոնի փակման արարողության հյուրերին. Լուսանկարներ
Թեև Կաննի 70-րդ հոբելյանական կինոփառատոնի 12 օրերի ընթացքում բազամթիվ համաշխարհային աստղերի հաջողվեց գերել բոլորին իրենց շքեղ կերպարներով (amfAR բարեգործական հիմնադրամի պարահանդեսին Բելլա Հադիդը Ralph & Russo Couture ապրանքանիշի մերկ զգեստով, Այշվարիա Ռայը Michael Cinco Couture նորաձևության տան երկնագույն շքեղ զգեստով, Էլ Ֆանինգը Vivienne Westwood Couture ապրանքանիշի նրբագեղ զգեստով և այլն), սակայն միևնույն է կինոփառատոնի բացման և փակման արարողությունների հաղորդավարուհի ընտրված իտալացի սիրված դերասանուհի Մոնիկա Բելուչին էր միջոցառման գլխավոր աստղը: Գրում է Elle.ru-ն:
Կինոփառատոնի բացման արարողության շրջանակներում դերասանուհին բոլորին հմայեց ոչ միայն Christian Dior նորաձևության տան իր շքեզ զգեստով, այլ նաև Ալեքս Լուտցի հետ կրքոտ համբույրով: Միջոցառման փակման արարողության շրջանակներում ևս Բելուչին կրկնեց իր հաջողությունը` բեմի վրա Dolce & Gabbana նորաձևության տան «ջրահարսի» ուրվագծով զգեստով ներկայանալով: Բացի այդ Բելուչին հենց բեմի վրա համբուրեց ժյուրիի նախագահ Պեդրո Ալմոդովարին:
Ժամանակակից աշխարհում ամենագրավիչ կանանցից մեկը համարվող Մոնիկա Բելուչին կերպարն ավարտել էր Cartier ապրանքանիշի զարդերով և Giuseppe Zanotti նորաձևության տան կոշիկներով: