Հայերեն   English   Русский  

Հայաստանի առաջին արևային ավտոբուսը համարյա պատրաստ է


  
դիտումներ: 744

Հայաստանում արևային էներգիայի միջոցով աշխատող առաջին ավտոբուս-խանութը երթևեկության դուրս կգա. հստակ օրը դեռ պարզ չէ, բայց հիմնական գործն արդեն արված է: Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը:

«Մենք վերցրել ենք հին «ՊԱԶ» ավտոբուսը, ամբողջովին ձևափոխել ենք 6 ամսում՝ դարձնելով ակերով հուշանվերների խանութ: Սովետական հին «պազիկը» կլինի երկրի ամենահայտնի տուրիստական կանգառներում», — պատմում է գործարար Գուրգեն Վարդանյանը։


Ավտոբուսն ամբողջովին ապակուց է և ինքնուրույն հոսանք ունի. աշխատում է 2 կիլովատ հզորությամբ արևային պանելներով։ Գործարարի խոսքով` ավտոբուսը կշրջի Երևանով, հեռավոր մարզերով, կլինի զբոսաշրջային վայրերում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: