Հայերեն   English   Русский  

«Առանց կարճամետրաժ ֆիլմերի կինոն չի զարգանա». ​Մեկնարկում է «ՄԵԿ ԿԱԴՐ» փառատոնը


  
դիտումներ: 1910

Մեկնարկում է «ՄԵԿ ԿԱԴՐ» 15-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը:

Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ , փառատոնի կազմակերպիչները տեղեկացրին, որ նախնական ընտրության արդյունքները հայտնի են. առաջադրված է 80 ֆիլմ ընդհանուր 364 ֆիլմից:

«Փառատոնը հիմնադրվել է 2003 թվականին: Ներկայից սիրունդը չի պատկերացնում այդ շրջանը և թե մեր մոտիվացիան որն էր: դրանք ուղիղ իրականությունից էին բխում: 2003թ-ին հայկական կինոն փլուզված էր, կինոմիջավայրը չկար չկային կինոթատրոններ, մեր հենման կետը՝ Հայֆիլմ կինոստուդիան չկար: Ստրատեգիա չկար: ՆՓԱԿ-ը ունենալով որոշակի ռեսուրսներ՝ մտածեցի օգտագործել դրանք մարդկանց պատմությունները վիզուալ կերպով հանրությանը ներկայացնելու համար»,- նշեց «ՄԵԿ ԿԱԴՐ» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի հիմնադիր Գագիկ Ղազարէն:

13 մասնակիցներով սկսվեց առաջին փառատոնը 1 րոպեանոց ֆիլմերով: Մասնակցիները գալիս էին գաղափարներով միայն, իսկ կազմակերպիչները օգնում էին վերածել դա ֆիլմի:

Հաջորդ տարիներին ամրապնդվեցին կարճամետրաժ ֆիլմերը: Այժմ կան տարբեր անվանակարգեր, որտեղ ֆիլմերը կարող են լինել նաև մեկ ժամից ավելի:

Փառատոնում ներկայացվում են ոչ միայն տեղական ֆիլմեր, այլ նաև ֆիլմեր աշխարհի տարբեր անկյուններից:

, «ՄԵԿ ԿԱԴՐ» 15-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ անվանակարգի ժյուրիի նախագահ Արմինե Անդան իր հերթին նշեց, որ առանց կարճամետրաժ ֆիլմեր նկարելու մարդը չի կարող դառնալ լիամետրաժ ֆիլմերի ստեղծող. «Ցանկացած ռեժիսոր իր գործունեությունը սկսում է կարճամետրաժ ֆիլմերից: Առանց կարճամետրաժ ֆիլմ նկարահանելու հնարավոր չէ լիամետրաժ ֆիլմ նկարահանել: Առանց կարճամետրաժ ֆիլմերի գոյության կինեմատոգրաֆիան չի զարգանա: Այն փառատոնները, որոնք ցուցադրում են կարճամետրաժ ֆիլմեր, մեծ ու կարևոր աշխատանք են կատարում: Կարճամետրաժ ֆիլմերն այսօր իրենց տեղն են գտնում հենց կինոփառատոններում, քանի որ դրանք հեռուստատեսությամբ չեն ցուցադրվում, և հանդիսատեսը չի տեսնում կարճամետրաժ ֆիլմեր»:

Ըստ Արմինե Անդայի՝ Հայաստանում կարճամետրաժ ֆիլմերի համար ստեղծված պայմաններն այնպիսի չեն, ինչպիսին պետք է լինեին:

ՄԷԿ ԿԱԴՐ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը բաց կինո հարթակ է: Կինոփառատոնի խորհրդանիշն է ՝ Գեղամա լեռներում գտնվող 5000 ամյա ժայռապատկերից վերարտադրված բրոնզաձույլ քանդակը: Փառատոնում կա 3 մրցութային անվանակարգ. ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ, ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐ և ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆ, հատուկ ծրագրերեր: ՄԷԿ ԿԱԴՐ-ը աջակցում է Հայաստանում անկախ կինոարտադրությանը: Ներկայացվող ֆիլմերը չունեն կրիչի սահմանափակում և կարող են նկարահանված լինել բջջային հեռախոսով, թվային տեխնիկայով, կինոժապավենով:

Լուսանկարը ՝ Մեդիա կենտրոնի






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: