Հայերեն   English   Русский  

Արդեմ Պատապուտյանն արժանացել է գիտության ամենաբարձր պարգևներից մեկին


  
դիտումներ: 940

Սան Դիեգոյի Սքրիփս հետազոտական համալսարանի գիտնական, հայազգի Արդեմ Պատապուտյանը ընտրվել է հեղինակավոր՝ ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ «հետազոտության մեջ աչքի ընկնող և շարունակական ձեռքբերումների համար»: Այս մասին հաղորդագրություն է տարածել ակադեմիան:

«Արդեմը բացառիկ ներդրում է ունեցել գիտության մեջ,-ասում է Սքրիփս հետազոտական համալսարանի նախագահ Պետեր Գուլցը:-Մենք անասելի հպարտ ենք մեր կոլագայի ձեռքբերումներով»:

Պատապուտյանը ուսումնասիրում է, թե ինչպես են բջիջները «զրուցում իրար հետ» ու ազդանշաններ ուղարկում օրգանիզմի տարբեր հատվածներին: Նրա լաբորատորիական աշխատանքները բացահայտում են մարդկային զգայական կենսաբանության առեղծվածները և նպաստում ապագայում հիվանդությունների բուժմանը:

«Ինձ համար մեծ պատիվ է ակադեմիայի կողմից ճանաչված լինելը, առավել ևս որ հիմա գիտության նկատմամբ ուժեղ քաղաքականության անհրաժեշտությունն ավելի մեծ է, քան երբևէ»,- հայտարարեց գիտնականն ընտրվելուց հետո:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: