Կաննի կինոփառատոնի լեգենդը. 15 տարիների ընթացքում Այշվարիա Ռայի լավագույն կերպարները. Լուսանկարներ
Հնդկական ֆիլմերի աստղ Այշվարիա Ռայնն առաջին անգամ Կաննի կինոփառատոնի շրջանակներում կարմիր գորգի վրա 2002թ.-ին է հայտնվել:
Այդ ժամանակ կարմիր գորգի վրա Այշվարիա Ռայը ավանդական հնդական հագուստով` նարնջագույն մետաքսից սարիիով էր ներկայացել:
Շատերի կարծիքով` նման կերպ հնդիկ դերասանուհին ցանկացել էր հարգանքի տուրք մատուցել իր երկրի պատմությանն ու ժառանգությանը:
Հնդիկ դերասանուհին տարիների ընթացքում կինոփառատոնի իսկական մուսա է դարձել և պատահական չէ, որ յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում նրա երկրպագուներն ու նորաձևության քննադատները անհամբերությամբ են սպասում, թե ինչ կերպարներով է նա ներկայանալու կարմիր գորգի վրա:
Տարիների ընթացքում Ռայը չի վախեցել ոճային կտրուկ փոփոխությունների դիմել և ամբողջովին հակադիր կերպարներով ներակայացել:
Elle.ru-ն ներկայացնում է Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի վրա 15 տարիների ընթացքում Այշվարիա Ռայի լավագույն կերպարները: