Իրանի ՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ
դիտումներ: 872
- Այսօր, ահաբեկչական երկու խմբակ Էմամի դամբարանում եւ Իսլ.խորհրդարանի վարչական շենքում միաժամանակ իրագործված ահաբեկչական գործողությունների միջոցով մտադիր էին վտանգել երկրի անվտանգությունն ու անդորրը.
- Ահաբեկչական առաջին խումբը, որը բաղկացած էր երկու հոգուց, ժամը 10:30-ի սահմանում մուտք է գործել Էմամի դամբարանի տարածք: Առաջին ահաբեկիչը գործարկել է մահապարտի գոտին, իսկ երկրորդը՝ կույր հրաձգությունից հետո սպանվել է իրավապահ մարմինների հետ փոխհրաձգության արդյունքում:
- Միաժամանակ, ահաբեկչական երկրորդ խումբը, որը բաղկացած է եղել չորս հոգուց, մուտք է գործել Իսլ. խորհրդարանի վարչական շենք: Ահաբեկիչներից մեկը սպանվել է մահապարտի գոտու գործարկումից հետո, իսկ մյուս երեքը կույր հրաձգությունից հետո, փորձել են իրենց վերահսկողութեան տակ պահել շենքի վերին հարկերը: Նրանք սպանվել են իրավապահ մարմինների հետ փոխհրաձգության արդյունքում:
- Ստացված տեղեկությունների համաձայն՝ ահաբեկչական երկու գործողությունների արդյունքում զոհվել է 12 քաղաքացի, վիրավորվել 42-ը:
- Այս պահի դրությամբ երկու գործողություններն էլ ավարտված են, և իրավիճակը գտնվում է իրավապահ մարմինների ամբողջական վերահսկողութեան ներքո:
- Երկու միջադեպերի ամբողջական քննարկման նպատակով այօսր երեկոյան տեղի է ունենալու Անվտանգության խորհդի նիստ, որը նախագահելու է ՆԳ նախարարը:
- Ապատեղեկատվությունից խուսափելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի ԶԼՄ-ները ցուցաբերեն պատասխանատու կեցվածք և խուսափեն ոչ պաշտոնական տեղեկատվության տարածումից»: