Մելանիա Թրամփը հաջորդ շաբաթ որդու հետ Սպիտակ տուն կտեղափոխվի
դիտումներ: 844
Ինչպես հայտնում է Politico պարբերականը` հղում անելով առաջին տիկին Մելանիա Թրամփին մոտ կանգնած աղբյուրին, վերջինս արդեն հունիսի 14-ին կարող է Վաշինգթոն տեղափոխվել:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Դոնալդ Թրամփի որդին և կինը երդմնակալության արարողության ավարտից անմիջապես հետո Սպիտակ տուն չեն տեղափոխվի: Իսկ նման որոշում ԱՄՆ-ի նախագահն ու կինը ընդունել էին որդու պատճառով: Նրանք ցանկացել էին, որպեսզի Բերոնը ուսումնական տարին իր իսկ դպրոցում ավարտի: