Հայերեն   English   Русский  

Ադրբեջանական կազմակերպությունը կոչ է արել թուրքերին ընդդիմանալ Հայսատանի հետ սահմանի բացման փորձերին


  
դիտումներ: 1047


Վերջերս Թուրքիայում արծարծվող Հայաստանի հետ սահամնի բացման կոչերը և այդ համատեքստում միջոցառումների իրականացումը անթույլատրելի են: Այս մասին ասված է ““Düşüncə” աջակցություն `երիտասարդների զարգացմանը” հասարակական միության տարածած հաղորդագրության մեջ: Այս կերպ նրանք իրենց բողոքն են արտահայտել Հրանտ Դինքի հիմնադրամի աջակցությամբ Անկարայի համալսարանի կողմից կազմակերպված “Կնքված դուռ. հայ-թուրքական սահմանի ապագան” թեմայով կոնֆերանսի դեմ, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը:


“Հայաստանի հետ սահմանի բացումը կարող է էլ ավելի սրել լարվածությունը տարածաշրջանում: Եթե Թուրքիան Հայստանի հետ սահմանը փակել է ադրբեջանական հողերի “օկուպացման” պատճառով, ապա այն կարող է բացվել միայն դրանց ազատագրման պայմանով”,-նշված է ադրբեջանական հասարակական միության հաղոդագրությունում:
“Düşüncə” հասարակական միությունը կոչ է արել Թուրքիայի տարածքում գործող ոչ-կառավարական կազմակերպություններին, հասարակական միություններին ընդդիմանալ Հայսատանի հետ սահմանի բացմանը ուղղված փորձերին:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: