Ինչո՞ւ «Իսլամական պետությունն» ահաբեկչություններ չի իրականացնում Իսրայելում
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
Նա հիշեցրեց, որ վերջերս Իսրայելում՝ Պաղեստինի հատվածում հրաձգություն էր տեղի ունեցել, որից հետո ԻՊ-ը ներողություն էր խնդրել: Այս հանգամանքները հիմք են տալիս իրանագետին եզրակացնելու, որ Իսրայելն, այնուամենայնիվ, իր դերն ունի այդ ահաբեկչական կազմավորման ֆինանսավորման հարցում.
«Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ Իսրայելում ահաբեկչության փորձ չի կատարվում: Աֆղանստանում, Եգիպտոսում, Իրանում, Սիրիայում Իսլամական կոչվող «պետությունը» ահաբեկչություններ է իրականացնում, սակայն այն երկրի դեմ, որը արաբներին միշտ ճնշել է, ոչինչ չի իրականցնում: Սա ինձ համար առնվազն տարօրինակ է»,- ասաց Գոհար Իսկանդարյանը՝ հավելելով, որ ապագայում Իրանի և Իսրայելի հարաբերություններում առաջընթաց չի սպասվում: