Հայերեն   English   Русский  

Ո´չ Թուրքիային, ո´չ էլ Իրանին ձեռնտու չէ տեսնել Կատարին թուլացած. իրանագետ


  
դիտումներ: 1095

Թրամփը նախագահ ընտրվելու հենց սկզբից էլ նշեց, որ ԱՄՆ վերաբերմունքը Իրանի նկատմամբ էականորեն փոխվելու է:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Թեհրանի ահաբեկչություններին, ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

«Սա արտացոլվեց հենց պատժամիջոցների չեղարկման դեմ իր հայտարարություններով և առանձին պատժամիջոցների շարունակությամբ։ Դրանից հետո տեսանք, որ ԱՄՆ նախագահը առաջին պաշտոնական այցը իրականցրեց դեպքի Սաուդյան Արաբիա, որը տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցն է»,- ասաց իրանագետը։

Իրանում ահաբեկչություն մինչ այս էլ եղել է, բայց դրանք հիմնականում եղել են սահմանային գոտիներում՝ Իրաքի, Պակիստանի, Աֆղանստանի մոտակայքում: Սակայն Թեհրանում, Իսլամական հեղափոխությունից հետո նման բան չէր գրանցվել. «Այն անվտանգության մթնոլորտը, որն առկա է Իրանում, փորձվեց ստվերել, բայց իմ խորին համոզմամբ, ստվեր իսկապես չի գցվել. ահաբեկչությունն լավ կազմակերպված չէր, Իրանի հատուկ ծառայությունները բավական լավ են աշխատել։ Ահաբեկիչներն իրենց բուն նպատակին չէն հասել, նրանք չեն կարողացել որևէ պատգամավորի վնասել կամ որոշակիորեն նրանց գործընթացը կասեցնել։ Մեջլիսի աշխատանքը չի դադարեցվել ընդհանրապես։ Սա ևս մեկ ուղերձ է Արևմուտքին, որ՝ «մեզ ձեր այդ խաղերով չեք կարողանալու վախեցնել, մենք շարունակում ենք մեր աշխատանքը»»,-ասաց իրանագետը

Ըստ նրա՝ սյստեղ հստակորեն նշմարվում էր հակաիրանական կոալիցիայի ձևավորումը և հաջորդ քայլը, որը տեղի ունեցավ Կատարի դեպքերն էին, որոնք փոխկապակցված էին մեկը մյուսի հետ։ Կատարի էմերը հայտարարել էր, որ պետք չէ այսպիսի գործընթացներ շարունակել և տարածաշրջանը պետք է խաղաղ պահել, պետք է համագործակցել Իրանի Հանրապետության հետ: Արաբական երկրները փորձում են Կատարին խեղճացնել՝ նրա պրոիրանական քաղաքականության համար. «Այս հայտարարությունից անմիջապես հետո այս պահի դրությամբ տասը արաբական երկիր միանգամից խզեցին կապերը Կատարի հետ։ Իհարկե, էմիրը փորձեց խոսքը հետ վերցնել, բայց արդեն գործընթացը սկսված էր: Ներկայումս տարածաշրջանի ամենահարուստ երկիրը՝ Կատարը, ծանր վիճակում է գտնվում»:

Իրանում դիվանագիտական գործընթացներն անցնում են բնականոն հունով: ըստ Գոհար Իսկանդարյանի՝ այնտեղ չհաջողվեց վախի մթնոլորտ ստեղծել: Հենց երեկ ԻԻՀ արտաքին գործերի նախարարը մեկնեց Թուրքիա, որտեղ լուրջ քննարկումներ տեղի ունեցան նախագահի մակարդակով։ Թեպետ Թուրքիան միշտ էլ ցանկություն է ունեցել տեսնել թույլ Իրանի( և հակառակը), բայց այս դեպքում Թուրքիայի և Իրանի շահերը համընկել են։ Թուրքիայում բավականին մեծ ներդրումներ են անում Կատարից, Կատարական ֆինանսները Թուրքիայում մեծ են: Նա չի ցանկանում տարածաշրջանում Կատարին թուլացած տեսնել։ Թուրքիային նաև ձեռնտու չէ ահաբեկչական ալիքի տարածումն իր սահմանների մոտ։ Իրանն այսօր արդեն հայտարարեց, որ իրենց «Բոինգ 730»-ով սննդամթերք է ուղարկվում Կատար, Թուրքիան ևս հայտարարել է, որ սննունդով ապահովելու են այդ երկրին։ Այսօր արդեն Իրանը բացել է իր օդային ամբողջ սահմանը Կատարի համար, թույլ են տվել իրենց տարածքով անցնել և այնտեղից եվրոպական երկրներ, Ռուսաստան գնալ»,- ասաց իրանագետը:

Գոհար Իսկանդարյանը համոզված է, որ այս հարցում Թուրքիայի հետ համագործակցությունը չի կարող ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա, մասնավորապես՝ փոխել նրա դիրքորոշումը Արցախյան հիմնահարցի առումով. Թեև մի տեղում այս երկու երկրները համագործակցում են, դա դեռ չի նշանակում, որ այլ տարաձայնությունները և անհամաձայնությունները վերացել են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: