Մելանիա Թրամփը պաշտոնապես որդու հետ Սպիտակ տուն է տեղափոխվել
դիտումներ: 1040
Այդ մասին ԱՄՆ-ի նախագահի կինը հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում:
«Անհամբերությամբ սպասում ենք հիշողություններին, որոնք կմնան մեր այս նոր տանից: Տեղափոխության օր…», - գրել է Մելանիա Թրամփը` Սպիտակ տան պատուհանից երևացող Վաշինգթոնի հուշարձանի լուսանկարը հրապարակելով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփկի կինը և որդին հունիսի 14-ին կարող են Սպիտակ տուն տեղափոխվել: