Հայերեն   English   Русский  

​Ստամբուլում ձերբակալել են «Իսլամական պետության» կասկածյալների


  
դիտումներ: 1282

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողություն է իրականացվել: Այս մասին հաղորդում է թուրքական «Դիքեն» լրատվական կայքը:

Ահաբեկչության դեմ պայքարի ուժերը հատուկ ուժայինների աջակցությամբ համաժամանակյա գործողություն են իրականացրել 19 հասցեներում: Գործողության արդյունքում «Իսլամական պետության» անդամակցության կասկածանքով ձերբակալվել է 18 անձ, հայտնաբերվել են որսորդական հրացան և 35 փամփուշտ: Ձերբակալվածները տարվել են ոստիկանական բաժանմունք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: