Հայերեն   English   Русский  

​Մյունխենի գնացքի կայարանում հրաձգություն է տեղի ունեցել. կան տուժածներ


  
դիտումներ: 1655

Focus Online պորտալի փոխանցմամբ` Մյունխենի գնացքի կայարաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Գրում է Russian.rt.com-ը:

Ավելի ուշ քաղաքի ոստիկանությունը հաստատել է Մյունխենում Ունտենֆորինգ երկաթուղային կայարանում տեղի ունեցած հրաձգության մասին լրատվամիջոցների տարածած տեղեկությունը:

Ոստիկանության տվյալներով` ներկայումս կայարանը շրջափակված է:

Հաղորդվել է, որ հրաձգության հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է, որոնց թվում նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչ:

Սակայն հրաձգության հետևանքով տուժածների հստակ թիվը դեռևս անհայտ է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: