Հայերեն   English   Русский  

Առանց Կարեն Կարապետյանի էլ ընտրություններում նույն արդյունքը կլիներ. Հովհաննես Իգիթյան


  
դիտումներ: 1715

««Խորհրդարանական կառավարումը» հաճելի հնչող արտահայտություն է, սակայն իրականում այս ձևը լավագույնը չէ և Հայաստանին չի համապատասխանում, որովհետև ցանկացած ձև պետք է առաջ տանի քաղաքական գաղափարներև և քաղաքակնությնամեջ լավագույն մարդկանց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց ՀՀՇ վարչության անդամ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:

Ըստ նրա՝ ռեյտինգային լավագույն թեկնածուները չեն, որ անցել են խորհրդարան, անգամ Հանրապետականի ներսում: գոնե մի քիչ քաղաքական շունչ ուենցող անձ հնարավորություն չունի անցնելու այս ձևով. «Թող նրանք, որոնք իրենք համարում են ՀՀԿ-ի դեմքը գնային և փորձեին այդ կարգով անցնել, օրինակ, ԱԺ նախագահը նրա տեղակալները կամ հանձնաժողովների ղեկավարները գնային և մրցեին «Սաս»-ի Արտակի կամ Սամվել Ալեքսանյանի հետ մրցեին»:

Պարոն Իգիթյանի խոսքով՝ Հայաստանի համար մեծ շռայլություն է չունենալ լավ քաղաքական ինստիտուտներ. «Խորհրդարանում կեսը ընտրվել է հայտնի ձևով: մեր ամբողջ: Մնացածը շատ քիչ է լուրջ քննարկում կատարելու համար: Մեր ամբողջ բևեռը տեղափոխում է կառավարություն: Իսկ Կառավարությունը ցանկացած իրեն հաճելի օրենսդրություն կարող է բերել ԱԺ և անցկացնել: Խորհրդարանում պետք է արտացոլված լինեն հասարակության մեջ առկա տեսակետներն ու պրոբլեմներն արտահայտողները, ցավալի է, բայց այդպես չէ»:

Նրա բնորոշմամբ՝ ցանկացած մարդ, որն ուզում է պատգամավոր դառնալ, իրեն հայտարարում է ՀՀԿ անդամ՝ ցույց տալով ֆինանսական հնարավորությունները՝ դառնում դերակատար կուսակցությունում:

Իգիթյանը չի կարծում, թե ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն կազմեց վարչապետ Կարեն Կարապետյանի իմիջի շնորհիվ. «Ուզում եք ասեք՝ Կարեն Կարապետյանի խոսելու շնորհի՞վ «ՍԱՍ»-ի Արտակը 20 հազար ձայն հավաքեց իր ընտատեղամասում: Այսինքն, Կարեն Կարապետյանը քարոզո՞ւմ էր, որ «հայտնի»՝ վատ վարկանիշով անձինք ընտրվեն: Ոչ, իհարկե: Եթե Կարեն Կարապետյանն ընդհանրապես չխոսեր ու չերևար, արդյունքը նույնն էր լինելու : Դա ուղղակի ձևի համար էր արվում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է 2018 թվականին սպասվող քաղաքական զարգացումներին, Հ. Իգիթյանը նկատեց. «2018-ին ոչ ոք չգիտի ինչ է լինելու, ոչ ոք չգիտի այս համակարգն ուր կտանի: Չնայած ՀՀԿ-ն հայտարարել է իր վարչապետի թեկնածուի անունը, բայց չգիտեն ՀՀԿ-ից վարչապետ կլինի Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, թե մեկ ուրիշը»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: