Հայերեն   English   Русский  

Էդգար Ստեփանյանը նոր ռեկորդ է սահմանել հեծանվահրապարակի Հայաստանի առաջնությունում


  
դիտումներ: 1051

Երեւանում ընթանում է հեծանվահրապարակի Հայաստանի մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների առաջնությունը։

Երեկ Էդգար Ստեփանյանը Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել 4 կմ հետապնդումով վազք մրցաձեւում։ Նա տարածությունը հաղթահարել է 4 րոպե 41 վայրկյանում։

4 կմ հետապնդումով վազք մրցաձեւում մրցանակային տեղեր զբաղեցրել են`

Մեծահասակներ. Էդգար Ստեփանյանը, Էդգար Սարգսյանը, Դավիթ Մկրտչյանը

Երիտասարդներ. Ռոբերտ Խաչատրյանը, Լեւոն Լավչյանը, Նիկոլայ Գասպարյանը

Պատանիներ. Ամու Ասուբովը, Հովհաննես Երանոսյանը, Ջանիկ Գրիգորյանը

Այսօր հեծանվորդները մրցել են սպրինտում։ Առաջատարները չեմպիոն են դարձել նաեւ այս մրցաձեւում.

Մեծահասակներ. Էդգար Ստեփանյան, Դավիթ Մկրտչյան, Գագիկ Սողոմոնյան

Երիտասարդներ. Ռոբերտ Խաչատրյան, Տարոն Նիկողոսյան, Նիկոլայ Գասպարյան

Պատանիներ. Ամու Ասուբով, Հովհաննես Երանոսյան, Ջանիկ Գրիգորյան

Վաղը՝ Հայաստանի առաջնության վերջին օրը, հեծանվորդները հանդես կգան խմբակային մրցավազքում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: