Հայերեն   English   Русский  

Սպիտակ տանը հաստատել են Թրամփի և Պորոշենկոյի հանդիպումը


  
դիտումներ: 431

Հունիսի 20-ին կկայանա Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահներ Պյոտր Պորոշենկոյի և Դոնալդ Թրամփի հանդիպումը:

Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:

ԱՄՆ-ի ժամանակով 11:00-ին նշանակված է երկու երկրների նախագահների հանդիպումը:

Ընդ որում` հաղորդվել է, որ Պորոշենկոն և ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը կարճ ժամանակով կմտնեն Թրամփի աշխատասենյակ, քանի որ այդ ընթացքում ԱՄՆ-ի նախագահը մտադիր է հանդիպել ազգային անվտագության հարցերով իր օգնական Գերբերտ Մակմաստերի հետ:

Այսպիսով` երկու առաջնորդների միջև լիարժեք բանակցություններ չեն պլանավորվում:

Ավելի վաղ Սպիտակ տանը հայտարարել էին, որ փոխնախագահ Մայք Փենսը հանդիպում կունենա Պյոտր Պորոշենկոյի հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: